
Ուկրաինային օգնելու փաթեթը կազմում է 40 միլիարդ դոլար. Լագարդ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՀ-ն ու Ուկրաինան ստորագրել են 4 տարում Ուկրաինային 17.5 միլիարդ դոլար հատկացնելու մասին համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի կառավարությունը համաձայնվել է էներգակիրների գները բարձրացնել շուկայականին մոտ մակարդակի վրա:
Լագարդը հավելել է, որ ընդհանուր առմամբ Ուկրաինային օգնելու փաթեթը կազմում է մոտ 40 միլիարդ դոլար. «Այն իրենում ներառում է մի շարք աղբյուրների երկկողմ ու բազմակողմ ներդրումներ»: Լագարդը հույս է հայտնել, որ Մինսկի բանակցությունները կօգնեն վերականգնել խաղաղությունը: