
Էրդողանը դե-ֆակտո զբաղեցնում է Թուրքիայի կարևորագույն 10 պաշտոնները. Sözcü

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մեկ մարդու պետություն է: Խոսքը գնում է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին: Վերջինս իրեն է ենթարկեցրել օրենսդիր, գործադիր, դատական և շատ այլ մարմիններ.
«Այսուհետ Թուրքիայում գոյություն ունի միայն մեկ կարծիք: Դա Թայիփի կարծիքն է: Նա է ընդունում բոլոր որոշումները: Նա կարող է անել այն, ինչ ցանկանա: Թուրքիայի նախագահը վերածվել է փադիշահի: Ամեն ինչ կախված է նրա խոսքերից»:
Թերթը նրան պատկերել է 10 տարբեր ձևով (հագուստով), որոնց համաձայն՝ Էրդողանը երկրի նախագահ հանդիսանալուց բացի, համատեղության կարգով հանդիսանում է նաև Թուրքիայի վարչապետը, խորհրդարանի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի նախագահը, Գլխավոր շտաբի պետը, Պետխորհրդի նախագահը, հետախուզության ղեկավարը, ոստիկանապետը, բոլոր ԶԼՄ-ների (Medya Grup) ղեկավարը: