Բաժիններ՝

«Տանկային բիաթլոն 2015» մրցույթը կանցկացվի մարտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային զորամիավորումների ավելի քան 300 տանկի ու հետևակի մարտական մեքենայի անձնակազմ ձեռնամուխ են եղել «Տանկային բիաթլոն 2015» մրցույթին:

Այս մասին այսօր հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ «Տանկային բիաթլոն 2015»-ն անցկացվելու է 2015 թվականի մարտին՝ «Միջազգային զորախաղեր 2015»-ի առաջին փուլի շրջանակներում:

Վարժանքներն անցկացվելու են մեկ ամսում Հայաստանի, Վոլգոգրադի մարզի, Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասերի, Չեչնիայի, Ղրիմի, Դաղստանի ու Հյուսիսային Օսիայի հանրապետությունների զորավարժարաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728