Վրաստանն ամենաքիչ կոռումպացված երկրներից մեկն է աշխարհում. Գարիբաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային վերահսկողության ծառայության ապարատի պետ Ջոկիա Բոդոկիայի ձերբակալմանը.
«Մեր կառավարությունն իսկապես յուրահատուկ է կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: Երեկ կաշառքի փաստով ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքապետարանի ղեկավար անձանցից մեկը: Պետք է ևս մեկ անգամ բոլորին հիշեցնեմ, որ նման դեպքերն անհապաղ կանխվելու են:
Յուրաքանչյուր ոք՝ անկախ նրա ինքնությունից, խստապես պատժվելու է օրենքին համապատասխան: Հանրային բոլոր պաշտոնյաները, որոնք կգործեն նման սխալ, կամ պատրաստվում են անել դա, պետք է վստահ լինեն, որ կպատժվեն շատ խստորեն:
Կառավարությունը հասել է նրան, որ Վրաստանն աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներից մեկն է, և որևէ մեկին չպետք է տրվի իրավունք՝ վատթարացնելու համար այդ դիրքը»: Գարիբաշվիլին բոլորին կոչ է արել ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ: