Բաժիններ՝

Վալիդ Մուալեմը չի բացառել միջսիրիական երրորդ հանդիպման անցկացման հնարավորությունը

Իրանական Press TV լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը չի բացառել միջսիրիական երրորդ հանդիպման անցկացման հնարավորությունը, եթե հունվարի վերջին Մոսկվայում անցկացված բանակցությունները չհանգեցնեն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի կնքման.

«Դա այն է, ինչին ձգտում է հասնել Սիրիայի կառավարությունը, սակայն հարցը պահանջում է բանակցություններ վարել ներքին ու արտերկրում գտնվող ընդդիմության հետ, և Մոսկվայի հանդիպումն ուղղված է եղել դրան:

Քանի որ մենք չենք կնքել համապարփակ համաձայնագիր, մենք կարիք կունենանք Մոսկվայում ևս մեկ նիստ անցկացնելու: Եթե այդ մտածելակերպը չստանա իր զարգացումը, ապա մենք կարիք կունենանք երրորդ հանդիպման»:

Խոսելով Սիրիայի ու Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ Մուալեմը հայտարարել է, որ դրանք շարունակվում են ռազմական, տնտեսական ու քաղաքական ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս