Բաժիններ՝

Մինսկյան պայմանավորվածությունները թեթևություն են հաղորդել Եվրոպային. Օլանդ

France 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները թեթևություն են հաղորդել Եվրոպային, ինչպես նաև հույս են պարգևել Ուկրաինային:

Նա հաստատել է, որ Մինսկում կողմերին հաջողվել է մի շարք վիճելի հարցերի շուրջ մշակել գլոբալ համաձայնագիր. «Այդ տեքստը, որը ստորագրել են շփման խումբն ու անջատողականները, վերաբերվում է բոլոր հարցերին. իշխանության ապակենտրոնացում, սահմանների վերահսկում, ծանր սպառազինության հետ քաշում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս