Այցի շրջանակներում Զարիֆը մասնակցելու է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին, հանդիպումներ է ունենալու «Վեցյակի» ներկայացուցիչների և ԵՄ-ի դիվանագիտության քարտուղար Քեթրին Էշթոնի հետ:
1999 թվականից գյուղի բնակիչներն օգտվել են գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող ջրի բնական աղբյուրից, նախորդ տարի գյուղացիներն իրենց ուժերով փոխել են գյուղի միակ ջրի մատակարար աղբյուրի խողովակները, սակայն դրանք փոխելուց կարճ ժամանակ անց աղբյուրի ջուրը բարակել, իսկ հետո նաև` կտրվել է: 2 ամիս է արդեն` Դեբեդավանի բնակիչների աղբյուրը իսպառ ցամաքել է, զրկելով ամբողջ գյուղին խմելու ջրից:
Ինչ վերաբերում է Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան Վրաստանի կազմ վերադարձնելուն, ապա դա շատ բարդ է, և չի կարող լուծվել արագորեն:
AI-ի այս կոչն արվել է վերջին օրերին Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին, որոնց ընթացքում ոստիկանությունը հերթական անգամ ցուցարարների դեմ կիրառել է մեծ քանակությամբ արցունքաբեր գազ և ջրաշիթեր:
Այդպիսի որոշում ՆԱՏՕ-ն ընդունել է երեք շաբաթ առաջ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջերս կրկին պայթել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում գործող Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները, ինչի հետևանքով ոչնչացել է գարու ողջ բերքը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ խողովակներն առաջին անգամ պայթել են հուլիսի 18-ին, և այն ժամանակ վնասվել էր կարտոֆիլի բերքի մեծ մասը: Ջուրը հեղեղել էր դաշտերը, ինչի արդյունքն էլ գյուղացիների կրած մեծ վնասներն են եղել:
Միևնույն ժամանակ համացանցում հայտնվել է սիրիական ուղղաթիռի կործանման մասին տեսագրությունը:
Իրանի իշխանությունները սոցցանցերի կայքերը սկսել են արգելափակել 2009 թվականից, երբ երկրում անցկացված հերթական նախագահական ընտրություններից հետո սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մարտական ուղղաթիռը հետախուզական գործողություն է իրականացնելիս եղել Թուրքիայի սահմանի երկայնքով՝ հետևելու համար սահմանամերձ գոտում ահաբեկիչների տեղաշարժին:
Դրանց մասնակցելու են Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և բնականաբար Թուրքիայի ռազմածովային ուժերը:
Տրանսպորտի թանկացումների վերաբերյալ բարձրացված աղմուկը թերևս չի ազդել Դիլիջան քաղաքի տրանսպորտի վրա: Նույնիսկ գազի գնի բարձրացումից հետո համայնքային տրանսպորտի ուղեվարձը չթանկացավ:
Երկու տարի շարունակ հանդուրժել ենք ամենատարբեր հանրահավաքներին, երթերին… մասսայական միջոցառումների ժամանակ ոստիկանությունը գտնվել է իր դիրքերում, շատ ավելի հանդուրժող է եղել, շատ ավելի ոչ ադեկվատ է եղել, երբ լկտիանում են: Իսկ ոստիկանությունն այդ լկտիությանը զսպվածությունով է պատասխանել և ես համարում եմ, որ այդ ժամանակահատվածն անցել է:
«Այսօր մի տեսակ չի էլ սազի` տղամարդ, թե կին, մեքենա վարել չիմանալն ու վարորդական իրավունքի վկայական չունենալը: Շատ-շատերը գիտեն և ունեն, բայց քիչ չեն նաև մարդիկ, որոնք առաջին անգամ պետք է այդ հարցով դիմեն ճանապարհային ոստիկանություն»,- հայտարարում է ոստիկանությունը:
Արմավիրի մարզի նորապատ համայնք առանց բժշկական դիմակի անհնար է մտնել: Համայնքը ողջունում է այցելուներին հսկայական աղբակույտերով և այնպիսի տպավորություն ստեղծվում, որ Նորապատում ամիսներ շարունակ աղբահանություն չի իրականացվել:
Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչների համար կոյուղաջրերի` փողոց լցվելու հետ կապված մշտական խնդիրներն անպակաս են: Թվում է, թե մասնագետները գիտեն իրենց գործը, սակայն այնուամենայնիվ ամիսը մի քանի անգամ այս փողոցի երկայնքով կոյուղաջրերը լցվում ու տարածվում են` ընդգրկելով նաև բնակելի տների նկուղային հարկերը:
Քիչ առաջ Բուդապաշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 66կգ քաշայինների եզրափակիչը, որում ուժերն էին չափում Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը և կուբացի Լիվան Լոպեսը:
Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները խոստովանում են, որ արդեն հոգնել են իրենց խնդիրների վերաբերյալ դիմել մարզպետարան կամ կառավարություն: Ավելի քան մեկ տասնամյակ է՝ բոլոր գերատեսչություններից նույնաբովանդակ պատասխաններ են ստանում. «Մենք հասկանում ենք ձեր ծանր կացությունը, բայց այս պահին փող չկա, որ խնդիրը լուծենք»:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ունի տեղեկատվություն, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը մասնակից են զինված ընդդիմության զինյալները, որոնք ցայժմ ունեն նմանատիպ զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ):
Ամանոն հավելել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի պատկերացումները սահմանափակ են՝ ընդգծելով, որ իրենք չեն կարողացել ԿԺԴՀ-ում համապատասխան ստուգումներ անցկացնել՝ սկսած 2009 թվականից:
Իրանն անում է ամեն ինչ՝ կանխելու համար պատերազմը Սիրիայում:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսի և Ուիլյամ Հեյգի հետ:
Լիովին ակնհայտ է, որ Մաքսային միության էությունը կայանում է ներկայումս անկախ հետխորհրդային երկրներին մեկը մյուսի հետևից ենթարկելում:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան:
Գյումրիի քաղաքապետարանի շենքի մոտ օրերս կրպակ է տեղադրվել: «Հլը սովետի ժամանակից ենք էստեղ աշխատում: Էն ժամանակ դիմացի մայթին էինք, հիմի էլ` էստեղ»,- ասում է Վարդանանց հրապարակում տեղադրված տաղավարի տերը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե ինչո՞ւ է քաղաքի կենտրոնում նման տաղավար տեղադրվել:
Օրինագիծը կառավարության դիտարկմանը կներկայացվի առաջիկա օրերին:
Խուդոյանները մի քանի անգամ նստացույց են կազմակերպել նաև նախագահական նստավայրի դիմաց, սակայն՝ անօգուտ: Ընտանիքի պատմությունը որչափ տարօրինակ, նույնքան էլ զարհուրելի է: Խուդոյանների հինգհոգանոց ընտանիքին տնից դուրս են շպրտում հարազատ քույրը, եղբայրն ու մայրը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն մասնակցել են Աջարիայում նոր հիդրոէլեկտրակայանի կառուցման հիմնարկեքի արարողությանը:
Վերջին օրերին Վրաստանում տիրում է շենքերում պայթուցիկ նյութերի առկայության մասին կեղծ հեռախոսազանգերի համաճարակ:
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների քարոզարշավը շարունակվում է:
Միջադեպը գրանցվել է ժամը 14.00-ին, Հաթայ նահանգի Յայլադաղ շրջանին սահմանակից սիրիական տարածքում: