Բաժիններ՝

Ռուս հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանում գտնվող Փամբակի լեռնային ուսումնամարզական համալիրում, ուր նրանք պետք է սովորեն «գոյատևել» բնական ու կլիմայական տարբեր պայմաններում:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ ռուս հետախույզները պետք է իրականացնեն նաև կրակային փորձարկումներ, որոնց ժամանակ նրանք կյուրացնեն անաղմուկ կրակ վարելու մեթոդիկան:

Վարժանքներին մասնակցում է ավելի քան 300 զինծառայող: Լավագույն հետախույզները կմասնակցեն Հյուսիսային Օսիայում կայանալիք հետախույզների մրցույթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031