Իսրայելում անցկացվում են խորհրդարանական վաղաժամ ընտրություններ
BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելում անցկացվում են խորհրդարանական վաղաժամ ընտրություններ: Ակնկալվում է, որ ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի կուսակցության գլխավոր մրցակիցը լինելու է ձախակենտրոն դաշինքը:
Ձախակենտրոն «Սիոնիստական ճամբարը» խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում կարգավորել երկրի հարաբերությունները պաղեստինցիների ու միջազգային հանրության հետ: Նեթանյահուն իր հերթին երեկ հանդես է եկել ուղերձով՝ խոստանալով թույլ չտալ պաղեստինյան պետության ստեղծում, եթե իրեն հաջողվի ընտրվել քառամյա ժամկետով:
Ակնկալվում է, որ կողմերից ոչ մեկն էլ չի հավաքի ընտրողների քվեների ավելի քան մեկ քառորդը, և ընտրություններին կհաջորդի բանակցությունների տևական շրջան՝ կապված կոալիցիոն հաջորդ կառավարությունը ձևավորելու հետ: Չի բացառվում, որ Նեթանյահուն կարող է դաշինք ձևավորել, եթե անգամ նրա «Լիկուդ» կուսակցությունը չհաղթի ընտրություններում: