Բաժիններ՝

Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով այսօր մեկնել է Թուրքիա: Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Ալիևն այցելելու է Կարս, ուր այսօր տեղի է ունենալու «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման հիմնարկեքի արարողությունը: Գազատարը նախատեսված է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար:

Սկզբնական շրջանում գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի համար: Ակնկալվում է, որ խողովակաշարը շահագործման կհանձնվի 2018 թվականին: Նախագծի արժեքը գնահատվում է 11 միլիարդ դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031