Ասադն ԱՄՆ-ից ակնկալում է կոնկրետ գործողություններ և ոչ թե խոսքեր
Pravda.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունից հետո ակնկալում է կոնկրետ գործողություններ և ոչ թե խոսքեր: Սրանից առաջ Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հարկադրված կլինի բանակցել Ասադի հետ՝ Սիրիական հակամարտության վերջ դնելու համար:
Դրա հետ կապված՝ Ասադը հայտարարել է, որ իրենք լսել են Քերիի ելույթը, սակայն ակնկալում են իրական գործողություններ: Ասադի խոսքերով՝ Սիրիայի հարցում միջազգային հանրության քաղաքականության իրական փոփոխությունը կլինի ահաբեկիչներին քաղաքական աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելու պահանջ դնելը.
«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք չունենք ընտրություն՝ բացառությամբ զենքը ձեռքներից մեր երկիրը պաշտպանելուց»: Սիրիական հակամարտությունը մեկնարկել է 2011 թվականի մարտին, բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 215.000 մարդ: