Բաժիններ՝

Պորոշենկոն հուսով է, որ Ռիգայի գագաթաժողովի արդյունքներով կվերացվի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վերստին հայտարարել է, որ Ուկրաինան ակնկալում է, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը կընդունվի մայիսին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ:

Պորոշենկոն այս մասին հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Այնտեղ պետք է ընդունվի շատ կարևոր որոշում, դա Ուկրաինայի համար ոչ վիզային ռեժիմ հատկացնելու մասին որոշումն է: Մենք մեր կողմից կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի որակյալ պատրաստվենք այդ գագաթաժողովին և հուսով ենք, որ աջակցություն կստանանք ԵՄ-ի անդամ բոլոր 28 երկրների կողմից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս