Բաժիններ՝

ՌԴ Պետդուման հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել Բորիս Նեմցովի հիշատակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման այսօր մեկ րոպե լռությամբ չի հարգել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակը՝ չնայած, որ նման խնդրանքով հանդես է եկել «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովը:

Գուդկովը, ընդգծելով Նեմցովի քաղաքական կարևորությունը, հայտարարել է, որ չնայած նրան, որ ոչ բոլորն են կիսում նրա քաղաքական հայացքները, մարդկայնորեն ճիշտ կլիներ մեկ րոպե լռությամբ նրա հիշատակը հարգելը: Սակայն ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատգամավորներն արդեն իսկ իրենց ցավակցությունները հղել են նախկինում:

Նարիշկինը հիշեցրել է, որ աղետի օրն անձամբ իր և բոլոր պատգամավորների անունից հեռագիր է հղել Նեմցովի հարազատներին ու մերձավորներին և ցավակցություններ հայտնել նրա սպանության կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031