Բաժիններ՝

Փսակին հայտնել է, թե ԱՄՆ-ը երբ կվերացնի Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ թերակղզին չի վերադարձել Ուկրաինայի կազմ:

Փսակին այդ հայտարարությունն արել է երեկ՝ կապված Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մեկամյակի հետ: Փսակին ընդգծել է, որ պատժամիջոցների հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը փոփոխություն չի կրել վերջին մեկ տարում.

«Մենք չենք ճանաչում Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձերը: ԱՄՆ-ը նախկինի նման թերակղզին համարում է Ուկրաինայի տարածքի մի մաս: Ռուսաստանը Ղրիմի բռնակցմամբ խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ռուսաստանն ուժ է կիրառել Ղրիմում և նույն կերպ էլ շարունակում է այն օգտագործել ներկայումս՝ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն ապակայունացնելու համար»: Փսակին, որպես իր այդ խոսքերի ապացույց, մատնանշել է ռուսական «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է ռուսական հեռուստատեսությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս