Օրինագիծը նախատեսում է քաղաքացիություն տրամադրել 20-րդ դարի սկզբից և հատկապես 1915 թվականին տվյալ ժամանակվա կառավարության «Տեղահանության մասին» օրենքով իրենց տներից վտարված և այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկված հարյուր հազարավոր հայերի, հույների ու ասորիների սերունդներին:
Միայն հակամարտության խաղաղ ու ամուր կարգավորումը տարածաշրջանին կբերի հաշտեցում, կայունություն, բարգավաճում:
Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները սահմանային գոտուց տարհանել են մոտ 65.000 տնային տնտեսություն:
2013 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի իշխանությունները դեռ ոչ ոքի չեն ենթարկել պատասխանատվության՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո գրանցված բախումների հետևանքով 10 մարդու զոհվելու համար:
Ընդգծվում է, որ նախորդ տարի ոչ մարտական պայմաններում զոհվել է 69 զինծառայող:
Ղրիմը դարպասներ են, որոնք Ուկրաինայից բացվում են դեպի Թուրքիա:
Սեուլի տվյալներով՝ արձակված հրթիռների հեռահարությունը չի գերազանցել 200 կիլոմետրը:
Նա Իրանի թշնամիներին զգուշացրել է, որ նրանք զերծ մնան երկրի հանդեպ արկածախնդրության ամեն տիպի հնարավոր տարբերակներից:
Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քուվեյթի Պետությունը տրամադրում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրաբերություն: Շինարարությունը պետք է սկսվի ս.թ.ապրիլին և տևելու է մեկ տարի: Նոր մասնաշենքը կկոչվի Քուվեյթի Պետության անունով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013թ. իրականացրած ուսումնասիրությամբ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար գործադիրը հատկացրել է մոտ 8 մլն դրամ:
Հարգելի պարոն Նախագահ, հարգելի ոստիկանապետ և լրատվամիջոցներ: Խնդրում եմ օգնել մեզ, որպեսզի մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը, և վերջապես արդարությունը հաղթի: Հանցավոր այս խումբն իր գործելաոճով տարիներ շարունակ մարդկանց զրկում է իրենց ունեցվածքից և նետում փողոցները:
Այսօր՝ փետրվարի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413,17 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,04 դրամով
ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին:
Իր այսօրվա որոշմամբ կառավարությունը «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. փետրվարի 25-ը:
Կառավարության որոշմամբ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման իրավասու մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Այս ծրագրին դուք տեղյակ եք, հարգելի գործընկերներ, քանի որ մի քանի անգամ մենք լուսաբանել ենք այն, – հարցի վերաբերյալ ասել է Տիգրան Սարգսյանը: – Նաև հիշում եք, որ Երևանում տեղի ունեցավ համաշխարհային ոսկերիչների մեծ համագումար, որի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց:
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է աջակցեն ժողովրդական դիվանագիտությանը:
Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թվականներին:
Է˜յ Խոջա, մի՛ խառնիր այս երկիրը:
Դրանում ընդգծվում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ հանդիսանում են Ուկրաինայի ներկայիս սահմանների երաշխավոր:
Դրա օգտին քվեարկել է 331 պատգամավոր:
Յացենյուկի խոսքերով՝ վերջին երեք տարում Ուկրաինայի ոսկու պաշարները 37 միլիարդ դոլարից նվազել են մինչև 15 միլիարդ դոլարի:
Համապատասխան որոշման օգտին Գերագույն ռադայում քվեարկել է 371 պատգամավոր:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ քաղաքական գործիչն այնքան հարբած է եղել, որ հազիվ է մնացել ոտքի վրա:
Տուրչինովը երկրի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Արսենի Յացենյուկին նշանակելու հարցը:
ԱՄՆ-ն Ուկրաինայի առաջնորդներին կոչ է արել անել ամեն հնարավոր բան՝ ապահովելու համար բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև փոքրամասնությունների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը:
Նա ընդգծել է, որ արմատական ազգայնականները Ուկրաինայում իշխանությունը գրավել են ոչ սահմանադրական ճանապարհով, որով և վտանգի տակ է դրվել Ղրիմի անդորրը:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ 2015թ. պետբյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ սահմանելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 15.8 մլրդ դրամ:
Վիկտոր Յանուկովիչն այլ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պարծեցել է, թե որքան կոռումպացված է: