ԵԱՀԿ գործող նախագահը մայիսի վերջին կայցելի Հարավային Կովկաս

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը մայիսի 31-ին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան:

Սերբական աղբյուրների համաձայն՝ այցը տեղի է ունենալու Դաչիչի հարավկովկասյան այցի ժամանակ, որի շրջանակներում նա այցելելու է նաև Հայաստան ու Վրաստան:

Երևանում ու Բաքվում Դաչիչի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Սերբիան ԵԱՀԿ-ում նախագահելու է մինչև 2015 թվականի ավարտը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930