«Վեցնյակը» և Իրանը ինչպես երբեք մոտ են բանակցային գործընթացի ավարտին. Ջոն Քերի
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ելույթ է ունեցել Նյու Յորքում տեղի ունեցած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ կոնֆերանսում:
Քերին հայտարարել է, որ «Վեցնյակը» և Իրանը ինչպես երբեք մոտ են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային գործընթացի ավարտին. «Աշխարհը պետք է մնա միասնական և մերժի միջուկային զենքի տարածման գաղափարը՝ անկախ նրանից, թե որտեղ կլինի դա:
Այսօր կա պատմական առաջընթացի հասնելու հնարավորություն»: Քերին հիշեցրել է, որ «Վեցնյակը» կոշտ չափանիշներ է ներկայացրել Իրանին, որոնք նրան չեն ընձեռի միջուկային զենք ստանալու հնարավորություն.
«Այդ ծանր աշխատանքը դեռ ավարտված չէ, դեռ կան առանցքային մի շարք հարցեր, սակայն մենք, ինչպես երբեք, մոտ ենք համապարփակ լավ համաձայնագրի ստորագրմանը»: