ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի 2 միլիարդ դոլարի ֆինանսական երաշխիք. Բայդեն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կառավարությունն ավելի վաղ Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու խոստումների շրջանակներում պլանավորում է առաջիկա օրերին Ուկրաինային տրամադրել 1 միլիարդ դոլարի պետական երաշխիք:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը մինչև տարեվերջ կտրամադրի ևս մեկ միլիարդ դոլար, եթե Ուկրաինան շարունակի բարեփոխումներ իրականացնել:  Բայդենը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային հատկացնում է նաև հումանիտար օգնություն, որի ծավալը հասել է 450 միլիոն դոլարի:

Նախորդ տարի ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է 1 միլիարդ դոլարի ֆինանսական երաշխիք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930