 
                        Իրանը միջուկային պետություններին կոչ է անում հրաժարվել միջուկային զենքի արդիականացումից. Զարիֆ
 
                                    Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ կոչ է արել միջուկային երկրների ռազմական դոկտրիններից ամբողջովին բացառել միջուկային զենքի կիրառումը կամ կիրառելու սպառնալիքը:
Զարիֆն այդ հայտարարությունն արել է Նյու Յորքում տեղի ունեցած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ անցկացված կոնֆերանսում: Զարիֆը դեմ է արտահայտվել միջուկային զսպմանն ու միջուկային միություններին.
«Մենք ամուր հավատացած ենք, որ միջուկային զենքի յուրաքանչյուր կիրառումը կամ դրանով սպառնալը մարդկության դեմ հանցանք է, միջազգային իրավունքի և մասնավորապես միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների խախտում է»:
Զարիֆի խոսքերով՝ Իրանը միջուկային պետություններին կոչ է անում հրաժարվել միջուկային զենքի, ինչպես նաև դրանց հետ կապված միջուկային օբյեկտների արդիականացումից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        