Հայաստանի համար կնվազեցվի գազի գինը. Ալեքսեյ Միլլեր

You Tube վիդեոհոսթինգում ապրիլի 26-ին հայտնվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի պատրաստած տեսանյութը, որում անդրադարձ է կատարվել ապրիլին «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի կողմից Հաաստան այցելելուն:

Այցի շրջանակներում Միլլերը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական գազի զեղչի մասին: Միլլերը հայտարարել է. «Հաշվի առնելով ԵվրԱզԷս»-ին Հայաստանի Հանրապետության անդամակցումը՝ նրա համար կնվազեցվի գազի գինը:

Մինչ վերջերս այն կազմում էր 190 դոլար: Կարող եմ ասել, որ գազի այդ գինը մեզ հնարավորություն կտա նաև ներդրումներ անել գազատրանսպորտային համակարգի արդիականացման ու վերակառուցման մեջ»:

Տեսանյութում նշված է, որ Հայաստանում գնալով աճում է գազի պահանջարկը, և Հայաստանն արդեն իսկ սկսել է տարեկան ներկրել ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազ:

Բացի այդ, նշվում է, որ Հայաստան գազաֆիկացման մակարդակը կազմում է 96 տոկոս, ինչն աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Միլլերը հայտարարել է, որ իրենք նպատակադրվել են այդ ցուցանիշը հասցնել մինչև 100 տոկոսի: Հայաստանի գազատարների երկարությունը կազմում է գրեթե 1900 կիլոմետր:

Տեսանյութեր

Լրահոս