Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է Չինաստանին վաճառել C-400 զենիթա-հրթիռային համալիրներ. Nikkei

Ճապոնական Nikkei պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է Չինաստանին վաճառել այնպիսի զենք, որը չի կարող չազդել Արևելա-Չինական ծովում ուժերի աշխարհաքաղաքական դասավորվածության վրա:

Ենթադրվում է, որ նման որոշում ընդունել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ զենքի մատակարարումներն անպայմանորեն կթուլացնեն Ճապոնիայի դիրքերը, ով Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիների շուրջ կոնֆլիկտի մեջ է Չինաստանի հետ:

Խոսքը գնում է ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատարարման մասին, որոնք ունակ են միաժամանակ խոցել 36 թիրախ: Այդ համակարգի գործողությունների շառավիղը կազմում է 400 կիլոմետր: Այն ունակ է խոցել «սթելս»տեխնոլոգիայով ստեղծված  կործանիչներ ու թևավոր հրթիռներ:

Դրանով իսկ Չինաստանը կդառնա առաջին երկիրը, որին Ռուսաստանին կմատակարարի այդ համակարգերը: Ենթադրվում է, որ Չինաստանը C-400-ների գնման մասին բանակցությունները սկսել է մի քանի տարի առաջ:

Եվ այնուամենայնիվ, Ռուսաստանը մտավախություն ունի, որ Չինաստանը, գնելով այդ զենքի սահմանափակ խմբաքանակ, պարզապես կստեղծի դրա պատճենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս