
Եկել է ԵՏՄ-ի ու ԵՄ-ի ինտեգրացիայի մասին խորհրդակցություններ սկսելու ժամանակը. Նարիշկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ եկել է ԵՏՄ-ի ու ԵՄ-ի ինտեգրացիայի մասին խորհրդակցություններ սկսելու ժամանակը:
Նախորդ հինգշաբթի Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Չեխական ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեղ, որ երազում է այն մասին, որ Ռուսաստանը երբևէ դառնա ԵՄ-ի անդամ կամ էլ ԵՄ-ն անդամակցի Ռուսաստանին: Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի ու ԵՄ-ի տնտեսություններն ունեն միմյանց կարիքը:
Նարիշկինը հայտարարել է. «Չեխիայի նախագահ Զեմանը նախանշել է Ռուսաստանի ու ԵՄ-ի ընդհանուր ապագան: Նա անգամ չի բացառել, որ ԵՄ-ի երկրները կմտնեն Ռուսաստանի Դաշնության կազմում:
Մեր երկիրը քանիցս հայտարարել է տարածաշրջանային երկու միավորումների՝ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի ապագա ինտեգրման հնարավորությունների մասին: Խորհրդակցություններ սկսելու ժամանակն է, քանի որ նման հարցերը լուծվում են տասնամյակների ընթացքում»: