Բաժիններ՝

Հյուսիսային Կովկասի հակամարտությունը կարող էր հանգեցնել ՌԴ-ում հարավսլավական սցենարի տարածմանը. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կովկասի հակամարտությունը կարող էր հանգեցնել Ռուսաստանում հարավսլավական սցենարի տարածմանը, որին շատ չէր մնացել.

«Դա պարզապես լոկալ հակամարտություն չէր: Բանն այն է, որ այդ լոկալ հակամարտությունն իրապես կարող էր հանգեցնել Ռուսաստանում իրավիճակի՝ հարավսլավական ուղղությամբ զարգանալուն: Ընդհանուր առմամբ դրան շատ չէր մնացել»:

Պուտինն ընդգծել է, որ այնպիսի պայմաններում, որոնցում մարդիկ այն ժամանակ պատերազմել են և պայքարել են միջազգային ահաբեկչության դեմ, արդյունքի հասնելը եղել է շատ բարդ. «Սակայն նրանք արել են դա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930