ՌԴ Պետդումային է ներկայացվել Հայաստանին գազի, նավթամթերքի ու ալմաստների առանց մաքսատուրքերի առաքումների մասին օրինագիծը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը Պետդումային է ներկայացրել առանց մաքսատուրքերի մինչև 2016 թվականը Հայաստանին բնական գազ, նավթամթերք ու ալմաստի մատակարարումը:

Այս մասին նշված է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային տվյալների բազայում: Արձանագրությունը երկարաձգվում է մեկ տարով՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: 2014 թվականին Ռուսաստանը Հայաստան արտահանել է 1.8 միլիարդ խորանարդ մետր գազ, 222.000 տոննա նավթամթերք:

2014 թվականի առաջին երկու եռամսյակների ժամանակ Ռուսաստանից չեն իրականացվել չմշակված բնական ալմաստների մատակարարումներ: Երրորդ եռամսյակում արտահանվել է մոտ 2 միլիոն ռուբլու ալմաստ:

Տեսանյութեր

Լրահոս