Բաժիններ՝

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցն օրակարգում չէ. Յունկեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցը չի գտնվում մոտակա օրակարգում: Յունկերն այդ մասին հայտարարել է Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովի արդյունքներով:

Յունկերի խոսքերով՝ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, որի ներդրումը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա սկիզբ, պետք է ուժի մեջ մտնի 2016 թվականի հունվարի 1-ից: Յունկերը Կիևում հայտարարել է, որ իմաստ չի տեսնում այդ համաձայնագրի հետագա հետաձգման մեջ և պնդում է, որ այն ուժի մեջ մտնի 2016 թվականի հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930