Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» պաշտպանության նախարարը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի Նայնավա նահանգում իրականացված ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետության» պաշտպանության նախարար Շիիտ ալ-Սամարաին: Նրա հետ մեկտեղ զոհվել են իսլամական խմբավորման 8 այլ առաջնորդներ:
Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում: Ապրիլի 21-ին հաղորդվել էր, որ այս տարվա մարտին Իրաքում իրականացված ռմբակոծությունից լրջորեն վիրավորվել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դրանից հետո հայտարարվեց, թե նա մահացել է, և ԻՊ-ն ընտրել է նոր խալիֆ: