![](/banners/BeFunky-design.jpg)
Հայկական ընկերություններն այժմ ավելի քիչ են դժգոհում կոռուպցիայից. ՀԲ
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/bribery_2.jpg)
2013-ին անցկացված հետազոտության համաձայն՝ հայաստանյան ընկերությունների 63 տոկոսը այն կարծիքին են, որ կոռուպցիան ընթացիկ գործունեության համար խնդիր չի հանդիսանում։ 5 տարի առաջ՝ 2008 թվականին, այդ կարծիքին էր հարցվածների 35%-ը։ Այսինքն՝ կոռուպցիայից դժգոհող գործարարների թիվը էապես նվազել է։
Այս տվյալները ներկայացված են ՎԶԵԲ-Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված՝ Գործարար միջավայրի և ձեռնարկությունների գործունեության հետազոտության (BEEPS/ԳՄՁԳՀ) մեջ, որը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությունն է:
Հետազոտության համաձայն՝ նվազել են նաև այն գործարարները, ովքեր գտնում են, որ կաշառքներն ավելի հաճախակի են դարձել։ Եթե 2008 թվականին Հայաստանում այդ կարծիքին էին հարցվածների 18%-ը, 2013 թվականին ցուցանիշը նվազել է մինչև 4%-ի։
Հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։