 
                        Դավութօղլուն Մահչուփյանին փոխարինող է գտել
 
                                    Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի կրթության նախարարության մամլո քարտուղար Աբդուլքադիր Օզքանին նշանակել է իր գլխավոր խորհրդական:
Այդ պաշտոնում նա փոխարինել է Էթյոն Մահչուփյանին, ով տարիքի պատճառով պաշտոնաթող է եղել 2015 թվականի մարտի 9-ին (կապված 65 տարին բոլորելու հետ):
Աբդուլքադիր Օզքանը Ստամբուլի Բիլգի համալսարանի շրջանավարտ է և երկար տարիներ աշխատել է միջազգային հարաբերությունների ոլորտում: Օզքանը Թուրքիայի կրթության նախարարության մամլո քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        