
Նախագահը չի կարող կատարել իր գործառույթները, երբ նրա ականջից բռնած մի տեղից տեղափոխում են մեկ այլ տեղ. Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Մաեստրո» հեռուստաընկերությամբ պատասխանելով Հավլաբարի նստավայրի շուրջ դեպքերի մասին հարցին, հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ չէ այնպիսի նախագահ, որին պետք է ցույց տան, թե որտեղ պետք է նստի:
Մարգվելաշվիլին կարծում է, որ այդպիսի նախագահը չի կարող պաշտպանել բնակչությանը. «Այդ թեման ունի անցյալ: Ես ցանկացել եմ նստավայրում բացել համալսարան: Այն ժամանակ ես դա ասել եմ՝ որպես կրթության նախարար, նախագահի թեկնածու, և շատ եմ ցանկացել, որ դա տեղի ունենա:
Սակայն, երբ ես դարձա նախագահ, իրավիճակը փոխվեց, ինչը շատ տարօրինակ էր ինձ համար: Ես տեսա, որ ձեռնարկվում են նախագահական ինստիտուտը երկրորդ պլան մղելու մեթոդական փորձեր: Ես տեսա, որ նստավայրի ու իմ աշխատավայրի թեման սերտորեն կապված է դրա հետ:
Ես մշտապես հուսով եմ եղել, որ դա կլուծվի, սակայն վերջին պահին երբ տեսա, որ դա նպատակամղված քաղաքականություն է, դա 2014 թվականի փետրվարի 22-ին էր՝ խորհրդարանում իմ ելույթի օրը, երբ կառավարությունը հրաժարվեց ներկա գտնվել իմ ելույթին, հասկացա, որ ոչ»: