Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարության մամլո ծառայությունը:
Սովորաբար միջադեպերը գրանցվում են մեկ վայրում, իսկ դրանց հետևանքով առաջացած լարվածությունը տարածվում է ողջ շփման գծի երկայնքով:
Հաջորդ հիմնական կայարանը Ռիգայի գագաթաժողովն է 2015 թվականի մայիսին։ Հուսով եմ՝ այդ ժամանակ մենք կկարողանանք փաստել, որ առաջընթաց է գրանցվել, և կձեռնարկենք նոր քայլեր մեր հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։
Խոդորկովսկին հայտարարել է, որ 10 տարի բանտում անցկացնելուց հետո ատելությամբ լցված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Այս մասին հայտնել է Իրաքի պետական հեռուստատեսությունը:
Այս մասին նշված է ռուսական ընկերության տարեկան հաշվետվությունում:
Օբամայի կարծիքով՝ ԱՄՆ-ը չպետք է ջիհադականններին հնարավորություն տա հենակետ ստեղծել Իրաքի տարածքում:
Գրքում Հիլարի Քլինթոնն իրեն վերագրում է հայ-թուրքական վտանգավոր արձանագրությունների ճարտարապետի դերը:
Այս մասին հայտարարել է հայ համայնքի հոգևոր առաջնորդ Մասիս Շահինյանը:
Դանիան դիմել է դատարան՝ խնդրելով դիտարկել երեխաներին խնամող տղամարդկանց գործը, որոնք վստահեցնում են, որ աշխատանքից հեռացվել են ավելորդ քաշի պատճառով:
Դրանով իսկ Պակ Կին Խեն ձգտում է վերադարձնել կառավարության աշխատանքի հանդեպ վստահությունը:
Իրանը պատրաստ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի «Վեցյակի» հետ համաձայնագրին հասնի մինչև հուլիսի 20-ը:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ ռուսաստանյան մեկուսարաններից մեկն է տեղափոխվել 41-ամյա նախկին «օրենքով գող» Նիկոլոզ Մելաձեն (Նիկա)։
Կրծքավանդակի ցավերը, որոնք ուղեկցվում են շնչառության հաճախականությամբ, քրտնարտադրությամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, նաև ճառագայթող ցավերով դեպի թիակ, կարող են վերագրվել սթրեսին, սակայն իրականում լինել սրտի իշեմիկ հիվանդության ազդանշան:
Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ: Իսկապես ինձ համար էլ զարմանալի ու անծանոթ մի վիճակ էր վերոնշյալ գանգատը: Նախ` պարզեցի, որ հիվանդի հոգեկան վիճակը կայուն է: Այնուհետև տեղեկացա, որ հիվանդի սեռական հարաբերության ժամանակ փռշտալու սովորությունն ունի մոտ 10 տարվա վաղեմություն, անմիջական կամ հավանական պատճառ չի նշում, հանդիպում է մշտապես և բոլոր զուգընկերների հետ հարաբերության ժամանակ, և այլն: Մեկ խոսքով, այն դարձել է իր սեռական կյանքի անբաժան մի մասը:
Տղամարդու գիրությունը կարող է բացասաբար ազդել սերմի հատկությունների վրա (խտություն, քանակ, շարժունակություն, մորֆոլոգիագ) և նաև բերել սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի ավելացմանը: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ նիհարելուց հետո բարելավվել են սերմի տվյալները: Գիրության և սերմի հատկությունների միջև կապի հետազոտման համար պետք է հաշվի առնել մարմնի զանգվածի ինդեքսը, քաշը, օրգանիզմի ճարպերի տոկոսը, կոնքի շրջագիծըգ: Ամեն գեր անպտուղ մարդու մոտ կարող է գործել ազդեցության տարբեր մեխանիզմ, որն իր հերթին` կարող է բերել սերմի մեկ կամ ավելի հատկության փոփոխության:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանային շերտում արգելել արտոնագրման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը, նկատի առնել, որ տնտեսական գործունեություն իրականացնելու համար ՀՀ օրենքներով կարող են սահմանվել այլ պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 315 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 088 116 340 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.9500 տոկոս է:
168.am-ը Երևանում անցկացրած հարցումների ժամանակ պարզեց, որ միայն խորհրդային ժամանակներում ապրած մարդիկ էին ցանկանում, որպեսզի ռուսաց լեզվին այդքան մեծ տեղ ու դեր տրվի, և, ինչո՞ւ ոչ, այն դառնա ՀՀ երկրորդ պետական լեզուն: «Թող ավելացնեն, ճիշտ կանեն: Պետք է էլի ռուսերեն իմանալ… Շատ կարևոր լեզու է, բա գնում ես Ռուսաստան…», «Ռուսերեն լեզուն իմանալը վատ չի, հիմիկվա էրեխեքը չգիտեն ռուսերեն: Մեր ժամանակ շատ լավ էինք սովորում ռուսերեն: Դրանից ինչ-որ վատ բան կա՞: Ես դպրոցի ռուսերենով ընդունվել եմ բուհ», «Երկու հատ է, կարող է դառնալ մի հինգ-վեց հատ, ոչինչ»,- նման կարծիքներ էին հնչում:
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով սահմանվում են սկզբունքներ՝ կապված ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքներում Եվրամիության սահմանած նոր չափորոշիչների կիրառման հետ:
«Իհարկե, չեն բավարարում մեզ այդ 12 կետերը, տարբեր կետեր կարելի էր գրել, բայց ցանկացած պարագայում բավարարելու կամ չբավարարելու խնդիր չկա, քանի որ 4 խմբակցությունների կողմից է հայտարարություն եղել, իսկ այդ դեպքում որոշակի փոխզիջումների և լրացումների արդյունքում է նմանատիպ փաստաթուղթ ընդունվում»,- 168.am-հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք բավարարո՞ւմ են իրենց քառյակի ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջները:
Նոզոֆոբիան կայուն և անբնական վախն է հիվանդության հանդեպ: Այս վիճակը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի վրա: Վախի զգացողությամբ ապրելը զրկում է մարդուն լիարժեք ապրելու, կենտրոնանալու և իր բոլոր կարողություններն օգտագործելու հնարավորությունից: Եվ հիվանդության հանդեպ այս վախը մարդու խուճապի և մենակության առիթ կարող է դառնալ: Նոզոֆոբիայի ախտանշաններից են շնչառության ժամանակի կարճացումն ու հաճախացումը, անկանոն սրտի աշխատանքը, քրտնարտադրությունը և, ընդհանուր առմամբ, սարսափի և վախի զգացողությունը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս այն կանդրադառնա պետության ֆինանսական վիճակի վրա, եթե հարկերն իջեցվեն, տնտեսագետը պատասխանեց. «Դրանք չնչին են, ընդամենը մի քանի հարյուր դոլարի մասին է խոսքը, և քանի որ հիմա կառավարությունն ուզում է խոշոր բիզնեսից հավաքի և խոշոր բիզնեսն ավելի թափանցիկ աշխատի, ստացվում է, որ այդ գումարները նա կարող է հավաքել: Ազդեցությունն, ընդհակառակը, դրական կլինի»:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև երեք տարի առաջ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է օտարել 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ուղեգծի միջանցքի սահմանում գտնվող որոշ օբյեկտներ:
Այդ մասին Դոլգովը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Դրա շնորհիվ այն պատմության մեջ կմտնի որպես ամենաթանկարժեք առաջնություն:
«Հայաստանում միայն պետք է զարգանան հայկական դպրոցները, մեր կրթությունը հայեցի է, և մենք կարիքը չունենք որևէ երկրի լեզվով այստեղ մեծածավալ կրթական ինչ-որ ծրագրեր իրականացնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովի հայտարարությունների մասին, թե Հայաստանում չկան ռուսական դպրոցներ և Հայաստանի հետաքրքրության շրջանակում պետք է լինի ռուսական դպրոցներ ունենալը:
Պահանջների ուռճացումը չի ազդի Իրանի վճռականության վրա, ով պաշտպանելու է միջուկային ոլորտում իր իրավունքները:
Իրաքի խորհրդարանի նիստում պետք է քննարկվի երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի առաջարկը՝ կապված Մոսուլի դեպքերի հետ: