Բաժիններ՝

«Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի ֆավորիտներն են. Ֆաբիո Կապելլո

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի «Սիթի»-«Յուվենթուս» խաղից առաջ իր կանխատեսումն է արել մրցաշրջանի վերաբերյալ: Իտալացի մասնագետի կարծիքով, 2 ակումբն էլ կարող են շատ բանի հույս ունենալ: Հանդիպումը տեղի կունենա Մանչեսթերում, սեպտեմբերի 15-ին:

«Չեմպիոնների լիգայում ֆավորիտները` «Ռեալը», «Բարսելոնան» և «Բավարիան» են, բայց ես մտածում եմ, որ «Սիթին» նույնպես շատ ուժեղ է: «Յուվենթուսը» նույնպես կլինի առաջատար ակումբներից մեկը: Չեմպիոնների լիգան Սերիա Ա-ի համեմատությամբ լրիվ ուրիշ մրցաշար է և դա նրանց նոր մոտիվացիա կտա»,- ըստ Tuttosport-ի՝ ասել է Կապելլոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930