«Քոչարյանը, կարծես, ծովի առջև է կանգնած, չգիտի` ջուրը սա՞ռն է, թե՞ տաք, մտնի՞, թե՞ ոչ». «Առավոտ»
Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը հարցազրույց է տվել «Առավոտ» թերթին.
– «Ոչ»-ի ճակատ է ստեղվծել, փորձ է արվում ընդդեմ Սահմանադրության փոփոխության պայքարն առաջնորդելով՝ իշխանության փոփոխության հարց բարձրացնել, իսկ որոշ գործիչներ չեն թաքցնում այդ գործընթացում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կողմից մասնակցության անհրաժեշտությունը: Ձեր կարծիքով՝ Սարգսյան-Քոչարյան հակադրություն կա՞, նման առճակատումը կարո՞ղ է մոտ ապագայում ավելի ցցուն դառնալ:
– Քոչարյանը, կարծես ծովի առջև է կանգնած, չգիտի` ջուրը սա՞ռն է, թե՞ տաք, մտնի՞, թե՞ չմտնի: Կամ սպասում է հասարակության արձագանքին, կամ իշխանության արձագանքին, կամ` որ քաղաքական ուժերն իրեն դիմեն աջակցության համար: Քոչարյանի այդ կեցվածքն անընդունելի է. կամ հայտարարում ես վերադարձի մասին, կամ փակում ես այդ թեման մեկընդմիշտ: Հայտնի է, իհարկե, որ նա լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, բայց Քոչարյանը չի կարող հավերժ խաղալ, պետք է ավելի հստակ կեցվածք ունենա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: