Եգիպտոսում նախօրեին կործանված ռուսական Airbus A321 ինքնաթիռի աղետի վայրում հայտնաբերվել է ֆյուզելյաժի 12 խոշոր կտոր, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Աղաֆոնովը:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 5.30-ին, 1964 թ ծնված Հովհաննես Հ.-ն /մարզական միության պահակ/ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3-ին, պահակատանը, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Գրավիկը ձեռքերով, ոտքերով և մոխրամանով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Vesti.ru-ն հուզիչ ռեպորտաժ է պատրաստել Եգիպտոսում կործանված A-321 ինքնաթիռի զոհերի մասին: Ռեպորտաժում ներկայացված են մահաբեր ինքնաթիռում գտնվող մարդկանց սիրային պատմությունները, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել էին այդ ինքնաթիռում:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները համարել է դեմոկրատական ու նշել, որ ԵԱԿՀ առաքելության դիտորդների բացակայությունը չի ազդել ընտրությունների արդյունքի վրա, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը ձերբակալել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարության օպտիկական սարքավորումների վարչության պետ Նամազլի Մամեդովին, հայտնում է Trend-ը:
Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 49,4%-ն ու 316 տեղ խորհրդարանում, ինչը կուսակցությանը հնարավորություն է տալիս ձևավորել միակուսակցական կառավարություն։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունների արդյունքում երեք կուսակցություններից ներկայացված հայ թեկնածուները կրկին պատգամավոր են դարձել։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Հոմս նահանգի Մախին քաղաքը այնտեղ գտնվող կառավարական ուժերի վրա հարձակումից հետո, հայտնում է BBC-ն:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:
webtv-ն փորձ է արել Նարեկ Առուշանյան նկարչի արվեստի, նրա ընկերների, ընտանիքի անդամների պատումների շնորհիվ բացահայտել կյանքից անժամանակ հեռացած արվեստագետին՝ որպես անհատ, որպես քաղաքացի, որպես տեսակ և անշուշտ՝ որպես իր ուրույն աշխարհը ստեղծած նկարիչ:
Facebook-յան օգտատերերից մեկը գրառում է կատարել իր էջում, որտեղ տեղեկություններ է հայտնել շաբաթ օրը Եգիպտոսում ավիաաղետի զոհ դարձած հայ Լեոնիդ Մնացականովի մասին:
«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրին կոչ է արել մուսուլմաններին միավորվել՝ հակազդելու Սիրիայում ու Իրաքում Ռուսաստանի ու Արևմուտքի կողմից եկող «սպառնալիքին»:
Այսօր մենք խորհրդակցում ենք, պատրաստ ենք համագործակցել «Այո» քվեարկող հասարակական և քաղաքական ուժերի հետ: Բոլոր նրանց հետ ովքեր պատրաստ են մեր երազած Հայաստանը կառուցելու համար: Մարդու իրավունքները և ազատությունները հուսալիորեն պահպանելու համար:
ԼՂՀ առողջապահության նախարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ից հետո ծնված բոլոր երեխաները նոյեմբերի 2-ից սկսած պատվասատվելու են նաեւ պնեւմակոկային վարակի դեմ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ երկրի քաղաքացիները, ովքեր երեկ քվեարկել են խորհրդարանական արտահերթ ընտրություններում, աջակցել են Թուրքիայի «միասնականությանն ու ամբողջականությանը», հայտնում է AFP գործակալությունը:
Թուրքիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում, որոնք իշխանությունները ստիպված էին անցկացնել հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, երբ չէր հաջողվել ձևավորել կոալիցիա, նախնական տեղեկություններով պարզ է դառնում, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իրեն կվերադարձնի Մեջլիսում հունիսին կորցրած տեղերի մեծ մասը:
Երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած իր հաղթանակի մասին է հայտարարել Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող առաջին ինքնաթիռը Կահիրեից արդեն ժամանել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան, հայտնում է BBC-ն:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
Հայուհին, գնահատելով «Ասպարեզի» աշխատանքները` օրաթերթին է նվիրել 5000 ԱՄՆ դոլար, տեղեկացնում է օրաթերթը:
Նոյեմբերի 2-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեում գտնվող «Գարանտ Սերվիս» ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Թթվասերը հրաշալի կերպով սնուցում է մազերը և հարթեցնում է դրանք: Ավելին, թթվասերը նաև գունաթափում է մազերը:
Մի քանի կաթիլ ջուրը կաթեցնում ենք ասպիրինի վրա: Սպասում ենք 10-20 վայրկյան, քանի դեռ այն չի բյուրեղացել: Ավելացնում ենք մեղրը (1 թեյի գդալ):
Պսակի արարողության ժամանակ երեք անգամ կրկնում են «Տեր եմ» և «Հնազանդ եմ», որպեսզի չստացվի, թե մեկ անգամ ասելիս սխալվել են: Քահանան երեք անգամ խնդրում է կրկնել, որպեսզի թե’ ինքը, թե’ ներկաները վստահ լինեն, որ պսակադրվողները Աստծո առաջ խոստում են տվել:
Աշխատեք օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակը նվազեցնել 85-ով՝ բանջարեղենային կամ մրգային հյութին ավելացնելով ջուր:
«Օսկարի» և մի շարք պարգևների մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասան Ալ Պաչինոն վաղուց արդեն դարձել է իսկական կինոյի սիրահարների կուռքը: Նրա մարմնավորած կերպարը «Կնքահայրը» ֆիլմում դեռ երկար կմնա կինոյի պատմության էջերում: Հազարավորների կուռքը, սակայն, իր կյանքի ընթացքում երբեք չի հղփացել և մշտապես ապրել է համեստ կյանքով:
Մազերը լվանալիս անհրաժեշտ է շամպունի մեջ ավելացնել վիտամինային հավելումներ՝ A, B, PP, C, B12, P6 սրվակներով (այս բոլոր վիտամինները վաճառվում են դեղատներում): Այս հարստացումից հետո ձեր մազերը կսնուցվեն, փայլ և փարթամ տեսք կստանան:
1959թ.՝ խրուշչովյան ձնհալի տարիներին, Մոսկվա եկան Christian Dio-ի ֆրանսուհի մոդելները, ու անցկացվեց նորաձևության ցուցադրություն:
Սիրային պատմությունները կինոարտադրության ոլորտում ամենատարածվածն են, քանի որ բոլորին ծանոթ է զգացմունքը, և բոլորը պահանջ ունեն պարբերաբար ծանոթանալու սիրային գեղեցիկ պատմությունների: