Բաժիններ՝

Սիրո պատմություններով 10 հրաշալի ֆիլմեր

Սիրային պատմությունները կինոարտադրության ոլորտում ամենատարածվածն են, քանի որ բոլորին ծանոթ է զգացմունքը, և բոլորը պահանջ ունեն պարբերաբար ծանոթանալու սիրային գեղեցիկ պատմությունների:

AdMe.ru-ն հավաքագրել է սիրո գեղեցիկ պատմություններով համեմված 10 ֆիլմ:

1. 50 առաջին համբույր (50 первых поцелуев)

kinopoisk.ru

Հենրի Րոթը սիրահարվում է գեղեցկուհի Լյուսիին: Չնայած շատ տարբերություներին՝ արդեն երեկոյան մեր օրերի Ռոմեոն կարողանում է ստանալ պատասխան զգացմունքը: Երիտասարդները երջանիկ են և վստահ, որ իրենց սերը հավերժական է: Ցավք, ավտովթարը խանգարում է նրանց: Լյուսին արթնանում է և չի հիշում, թե ինչ է պատահել երեկ, և ով է Հենրին: Սակայն երիտասարդը չի հանձնվում և մինչ վերջ պայքարում է զգացմունքների համար:

2. Լուսնի լույսի կախարդանքը (Магия лунного света)

stone28062014-2

Ընկերոջ խնդրանքով հայտնի իլյուզիոնիստը գալիս է ընկերոջ քաղաք, որպեսզի բացահայտի, թե ով է այն աղջիկը, որ հիմարացրել է ամբողջ քաղաքը: Աղջիկն իբր կապ էր հաստատում հանգուցյալների հետ և բացահայտում էր գաղտնիքներ: Իրատես իլյուզիոնիստն ամեն բան անում է աղջկան բացահայտելու համար, սակայն անընդհատ ինքն է ընկնում թակարդը:

3. Գեղեցկուհին (Красотка)

131307_original

40-ամյա բաժանված միլիոնատեր Էդվարդ Լյուիսը ճանապարհին հանդիպում է գեղեցկուհի Վիվիանին և առաջարկում է նրան մեծ գումար մի քանի գիշերի համար: Այս հանդիպումը փոխում է նրանց կյանքն ամբողջությամբ:

4. Ծառայողական սիրավեպ (Служебный роман)

10

Աշխատանքային սիրավեպի մասին պատմող այս սովետական ֆիլմը կարելի է դիտել անվերջ: Աշխատանքային աստիճաններով վեր բարձրանալու պլաններն ունենում են անսպասելի շրջադարձ՝ ստեղծելով սիրային գլխապտույտ:

5. Սեր (Любовь)

lyubov-4-scene-3

Ժորժն ու Աննան արդեն բոլորել են 80 տարին: Նրանց կյանքն իդեալական է եղել: Բայց ծանր հիվանդության հետևանքով Աննան կորցնում է հիշողությունը և որոշ ժամանակ անց էլ չի կարողանում ինքնուրույն ոչինչ անել: Ժորժը չի հուսահատվում, այլ սկսում է ամեն բան անել կնոջ համար, տառապել նրա հետ: Սա իդեալական պատմություն է իսկական սիրո և հավատարմության մասին:

6. Հիշողության օրագիր (Дневник памяти)

1418503466_dnevnik-pamyati-4

Հուզիչ սիրո պատմութուն, որը մեզ է ներկայանում օրագրերի տեսքով: Այս պատմությունն անընդհատ պտտվում է մեր մտքում, չի թողնում քնել, ուտել, ապրել բնականոն կյանքով:

7. Տիտանիկ (Титаник)

titanik

Միայն այս ֆիլմի վերնագիրը բավական է, որ փշաքաղվեք: Սա պարզապես խորտակված նավի մասին պատմություն չէ, այլ   պատմություն է, որ պատմում է առաջին սիրո գեղեցկության և իրականության մասին՝ մասշտաբային ողբերգության ֆոնին:

8. Ուրվականը (Привидение)

prividenie

Կյանքն ու մահը կարծես հակառակ բևեռներում լինեն, բայց այս ֆիլմում դրանք հանդիպում են ու քայլում նույն ուղիով: Գլխավոր հերոսների զգացմունքներին հավատում ես այնպես, ինչպես սեփականին:

9. Շտապիր սիրել (Спеши любить)

smile000198vipics

Երես առած տղայի ու համեստ գերազանցիկի սիրո պատմությունը դժվար է շեդևր համարել: Բայց այս ֆիլմն ապացույցն է այն բանի, որ իրական սերը կարող է ցանկացած իրավիճակ հեքիաթի վերածել:

10. Իրական սեր (Реальная любовь)

реальная

Սերը մեր շուրջն է, այն ամենուր է. այսպիսի խոսքերով է սկսվում այս ֆիլմը, որը կարելի է նայել անվերջ և չհոգնել: Այս ֆիլմի բոլոր հերոսները՝ իր հավաքարարին սիրահարված գրողը, ծերացող ռոք աստղը, ձանձրացող պաշտոնյան, մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի հերոսները և այլք, ինչ-որ շատ կարևոր բանի ականատեսն են: Նման բան իրականում հնարավոր չէ, բայց սա ֆիլմ-երազանք է:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս