
Էրդողանի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում, որոնք իշխանությունները ստիպված էին անցկացնել հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, երբ չէր հաջողվել ձևավորել կոալիցիա, նախնական տեղեկություններով պարզ է դառնում, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իրեն կվերադարձնի Մեջլիսում հունիսին կորցրած տեղերի մեծ մասը:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ձայների ավելի քան 90 տոկոսի հաշվարկի արդյունքները վկայում են, որ կուսակցությունը հավաքում է ձայների 49.6%-ը:
Հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը հավաքել է 25,1%-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը իր առաջ խնդիր էր դրել այս ընտրություններում վերադարձնել խորհրդարանում ավելի վաղ կորցրած տեղերի մեծ մասը:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հավաքել է ձայների ավելի քան 10%-ը ու տեղեր է ստացել խորհրդարանում՝ խառնելով Էրդողանի հաշիվները:
Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ նոր ընտրությունները չեն կարողանա փակել այն ճեղքը, որը գոյություն ունի թուրքական հասարակությունում: