Երեխաները այսօրվանից սկսած պատվասատվելու են նաև պնևմակոկային վարակի դեմ
ԼՂՀ առողջապահության նախարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ից հետո ծնված բոլոր երեխաները նոյեմբերի 2-ից սկսած պատվասատվելու են նաեւ պնեւմակոկային վարակի դեմ։
Հայաստանի հանրապետությունում մինչեւ մեկ տարեկան երեխաները այդ պատվաստանյութը ստանում են 2014 թ. սեպտեմբերից։
Ըստ մասնագետների՝ այն հիմնականում հակացուցումներ չունի եւ անվտանգ է։
Առաջին պատվաստումը փոքրիկները կընդունեն մեկ ու կես, երկրորդը` երեք, իսկ երրորդը չորս ու կես ամսական հասակում։
Այլ երկրներից այդ պատվասանյութը ստանում են օր. Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Վրաստանի երեխաները։ Պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչեւ 2 տարեկան երեխաների շրջանում պնեւմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով:
Պնեւմակոկային վարակներին բնորոշ է բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ առողջ մանրէակրության զարգացումը: Սակայն օրգանիզմի առանձնահատկությունների, ցածր իմունիտետի, տարբեր վարակիչ հիվանդությունների ագրեսիայի հետեւանքով դրա հարուցիչը կարող է առաջացնել մի շարք ծանր հիվանդություններ,օրինակ, թոքաբորբը, ուղեղի թաղանթի բորբոքում (մենինգիտ)։
Ըստ մասնագետների՝ հիվանդության սրացումն ընթանում է շատ արագ եւ 1/5 հարաբերությամբ կարող է անբարեհաջող ընթացք ստանալ։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոնն արդեն հագեցած է անհրաժեշտ պնեւմակոկային պատվաստանյութերով եւ բժշկական պարագաներով: Պատվաստումներին զուգահեռ, համաձայն առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պնեւմակոկային պատվաստումների իրականացման մասին» հրամանի, կիրականացվի ամենօրյա մոնիտորինգ: