
А321-ի զոհերի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող առաջին ինքնաթիռը Կահիրեից արդեն ժամանել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան, հայտնում է BBC-ն:
Արդեն այսօրվանից կսկսվի զոհերի մարմինների ճանաչման գործընթացը վերջիններիս ազգականների կողմից:
Զոհերի աճյունները տեղափոխող երկրորդ ինքնաթիռն այսօր «Պուլկովո» կժամանի արդեն երեկոյան:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել է շաբաթ օրը Սինայի թերակղզում:
Ավիաաղետի հետևանքով զոհվել է 224 մարդ: Նրանց մեծ մասը եղել են ռուսներ: Ինքնաթիռում գտնվել է 4 ուկրաինացի, 1 բելառուս և 1 հայ:
https://www.youtube.com/watch?v=BTdUU6NFVB0