«Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի»
2015թ. Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վերջնական պատասխան տա սահմանադրական փոփոխությունների տեքստին:
Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ ոք մեր դուռը չէր թակել, որ անպայման պետք է փոխենք սահմանադրությունը: Այլ մեր ընտրած դեմոկրատական ուղուց չշեղվելով ,ելնելով ժողովրդավարական սկզբունքից մենք գտնում ենք, որ պայմաններն այնպիսին են, որ Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի, դա է պահանջում իրականությունը:
Պատասխան տալուց բացի, պետք է կողմ կամ դեմ քվեարկելուց առաջ մեր հասարակությունն իրազեկված լինի: Հասարակությանը պետք է ներկայացվի բազմակողմանի և լիարժեք տեղեկատվություն: Ապահովի պայմաններ սահմանադրության փոփոխությունների անաչառ, ազատ կամքի արտահայտման համար: Հստակ պարզաբանվեն թե ինչ փոփոխություններ են կատարվում, ինչպես կանդրադառնան մեր կյանքին, ինչպիսի լուծումներ կկատարվեն: Սահմանադրական փոփոխություններն առաջընթաց է իր մեջ պարունակում: Եվս մեկ քայլ առաջ է որպեսզի ժողովրդավարությունը մեր երկրում հաստատուն հիմքերի վրա պահենք, հուսալիորեն պաշտպանելով մարդու իրավունքները:
Այն միջազգային առումով բնութագրում է որպես ժողովրդավարությանը համապատասխանող: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով կյանքում կապահովի հավասարակշռությունն իշխանության բարձրագուjն մարմինների միջև:Կնպաստի կոլեգիալ կառավարմանը:Իսկ Կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև, կբարձացնի խորհրդարանի դերը որպես օրենսդիր, ինչպես նաև վերահսկողություն ունեցող մարմնի: Այն միային կապահովի ժողովրդավարության էլ ավելի զարգացմանը:
Համամասնական ընտրական ձևը կբերի կոլեկտիվ պտասխանատվության զարգացման: Բազմակուսակցական համակարգն, որպես ժողովրդավարության հիմնական ատրիբուտներից մեկը կլինի, էլ ավելի կբարձրանա կուսակցությունների դերը հանրության քաղաքական կամքի ձևավորման և ազատ արտահայտման համար: Հանրության ձայնը վճռորոշ կդառնա իշխանությունների համար: Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն: Իրավունքի գերակայության սկզբունքը կգործի անմիջականորեն և ոչ թե սրա կամ նրա ցանկությամբ: Սահմանադրորեն առաջին անգամ ամրագրվում է սոցիալական շուկայական տնտեսությունը, որպես մեր երկրի տնտեսական կարգի հիմք, որը պետք է ծառայի մեր երկրում ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարության պահպանմանը:
Սահմանադրորեն առաջին անգամ շեշտվում է ընտանիքի, որպես հասարակության բնական և հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը: Նախագիծը փոփոխություն է առաջարկում նաև մարդու հիմնական իրավունքների գլխում, որի նպատակը դրանց երաշխավորված պաշտպանությունն է: Սահմանադրական փոփոխությունների նախագծով դատավորների նշանակման ընթարցակարգը նպատակ ունի ապահովել դատավորի լիարժեք անկախությունը, երաշխավորել դատական իշխանության ինքնուրույնությունը և կառավարման արդյունավետությունը:Այն ապահովել ցանկացած արտաքին միջամտությունից:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանաված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամանությունների համար»: Նշված սահմանադրական նորմը խոսում է այն մասին, որ ՀՀ-ում երաշխավորվում են Ազգային փոքրամասնությունների այնպիսի իրավունքը. որը վերաբերվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն:
Սահմանադրությամբ հատուկ իրավական երաշխիք սահմանելով մեր պետությունում ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ ազգային փոքրամասնությունները ոչ միայն իրավունք ունեն, այլ հավասար հնարավորություն լիարժեք մասնակցելու մեր պետության իշխանության իրականացմանը: Սահմանադրական մակարդակով վերոհիշյալ նորմի ամրագրելը ևս մեկ անգամ ապացուցում է,որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները հարգվում և պաշտպանվում են մեր պետության կողմից: ,որ մեր երկրում մարդու, քաղաքացու, ազգին փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքներ և ազատությունները բարձրագույն արժեք են: Նման քաղաքական որոշում կայացնելու համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը:
Վերը նշված նորմի ընդունումն իր ճիշտ ժամանակն ունի:
Մեզ պետք է, որ Սահմանադրությունը գործի, աշխատի և ամուր գրավական դառնա վաղվա մեր պետության առաջընթացի համար:
ՀՀ հասարակությունը պետք է ասի իր խոսքը մեր ընդհանուր շահերին հավասարակշիռ և համաչափության սկզբունքի հիման վրա: Չէ, որ Սահմանադրությունը մեկ անհատի, պաշտոնյայի, խմբի համար չէ:
Այն ողջ ժողովրդի հետագա սերունդների համար է:
Ինչքանով է անհրաժեշտ, թողնենք, թող մեր ժողովուրդը որոշի:
Իսկ նրանք ովքեր նույնիսկ հիմա գտնում են, որ հետաքրքրվածություն չկա սահմանադրական փոփոխությունների հետ կապված, հավատացնում եմ, որ նորմալ հետաքրքրվածություն կա արձագանքելու հասարակական հարաբերություններում տեղի ունցեող փոփոխություններին: Ուղղակի ինչ-որ մարդիկ չեն ուզում այն տեսնել, բայց համոզված եմ, որ շատ շատերը կողմ են առաջարկվող փոփոխություններին: Կարևոր է, որ այո և դեմ բոլոր կողմերը հավասար իրավունքով կարողանան իրենց ձայնը տեղ հասցնեն, որը երաշխավորվում է մեր պետության կողմից:
Այսօր մենք խորհրդակցում ենք, պատրաստ ենք համագործակցել «Այո» քվեարկող հասարակական և քաղաքական ուժերի հետ: Բոլոր նրանց հետ ովքեր պատրաստ են մեր երազած Հայաստանը կառուցելու համար: Մարդու իրավունքները և ազատությունները հուսալիորեն պահպանելու համար:
Հաշվի առնելով միջազգային փորձը և Սահմանադրական միտումների զարգացումը, գտնում եմ, որ Սահմադրության նախագիծը կընդունվի, այդ որոշումից կշահեն և մեր պետությունը և ամբողջ հասարակությունը: Այն կնպաստի հանրային լիարժեք կյանքի ապահովմանը: Մեր միավորումը որոշում է կայացրել «Այո» ասել Սահմանադրական բարեփոխումներին:
Տա Աստված, որ Սահմանադրական փոփոխությունները մեր երկրին Հայաստան աշխարհին միայն դրական զարգացում ապահովեն:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան