Այս պահին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում:
«Ամեն ինչ ասված է դրա մեջ»,- այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին արած կոչը՝ ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Անվտանգության ու նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերի քննարկմանն է նվիրված եղել ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն ), ԱՊՀ-ի (Անկախ պետությունների համագործակցություն) ու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բարձրագույն ադմինիստրատիվ-պաշտոնատար անձանց հանդիպումը, որն այսօր կայացել է Մոսկվայում: Այս մասին հայտնում է TASS-ը:
ՀՀ քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: Վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Պոլ Պոգբան չի տեղափոխվի Կատալոնիա:
Դատաբժիշկ փորձագետները Եգիպտոսում կործանված А321 ինքնաթիռի զոհերի մարմինները բաժանել են երկու խմբի ու պարզել, որ նրանց վնասվածքների բնույթը միմյանցից կտրուկ տարբերվում է:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախագահ Էրդողանի համար կիսով չափ բացեց սահմանադրական փոփոխությունների դուռը: Առաջադրանքը այս փոփոխությունների գերնախագահական համակարգի հաստատումն է, կամ այլ խոսքով` էրդողանական վարքագծի միաբեւեռացումը: Իշխող կուսակցության ապահոված խորհրդարանական աթոռների թիվը չի արտոնում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը կայացնի խորհրդարանը: Այստեղ պետք է միանան իշխող կուսակցությունից դուրս խորհրդարանական այլ քվեներ, որպեսզի գոյանա անհրաժեշտ թիվը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև սպանության մեկ այլ դրվագ ևս:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 64-65-րդ կմ-ում Նեղոց գյուղի սկզբնամասում, նոյեմբերի 3-ին` ժամը 12:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում` 5.5-6 խմ ծավալով, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հսկայական ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով:
Տուլայի մարզում ՃՏՊ-ից տուժածները Ռուսաստանում ապահովագրական փոխհատուցում չեն ստանա, հայտնում է Ապահովագրողների պատասխանատվության ազգային միությունը:
Արթիկի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին, ժամը 6:00-ին նորածինը լույս աշխարհ է եկել առանց ծննդաբերական բարդությունների: Սակայն նորածնի վիճակը սկսել է վատանալ, գնալով սաստկացել են շնչառական անբարարության նշանները:
Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ:
Իրավապաշտպանը Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել մասնավորապես իր հանդեպ հարուցված վերջին քրգործից:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է թեժ գիծ` 59-01-02, 59-01-04, 59-01-05 հեռախոսահամարներով և [email protected] էլեկտրոնային հասցեով։
Այս տարի ավելացել է գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Ռուսաստան, ինչը վկայում է ռուսաստանյան շուկայում մեր արտադրանքի պահանջված լինելու մասին: Այս միտումը պահպանելու համար պետք է ամեն կերպ զարգացնենք լոգիստիկան և փոխադարձ ներդրումները, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենք բիզնեսի համար: Հենց այդ նպատակով էլ հանդես եկանք ԱԱՀ վերադարձման պարզեցված մեխանիզմների ներդրման նախաձեռնությամբ:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը համաձայնության է եկել կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարայի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում:
Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են և ծանր վիրավորվել մեր հայրենակիցները:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` 2015 թվականի նոյոմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքի 88 տարեկան հասակում մահացել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մայրը՝ ԼՈՒՍԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ։
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցի թիվ 72 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Ժամը 14.43-ի դրությամբ (նախնական տվյալներով) հայտնի է, որ ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը՝ մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ վերակենդանացման բաժանմունքում:
Տուլայի մարզում կազմակերպվել է այսօր գիշեր Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման մինչքննչական ստուգում:
РИА Новости-ի նախնական տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Կա 8 զոհ և 35 հոսպիտալացված: Ավտոբուսում եղել է 63 մարդ: Վարորդը չի տուժել:
Ժամը 15:05-ի դրությամբ հայտնի է, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 5-ի ինքնությունը ճշտվել է:
Հարցին՝ ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք արդյոք Ձեր կյանքով, հարցման մասնակիցների 7.2 %-ը պատասխանել է. «Լիովին բավարարված եմ»: «Ավելի շուտ բավարարված եմ»՝ պատասխանել է հարցման մասնակիցների 45.3%-ը, «Ավելի շուտ բավարարված չեմ»՝ 29.9%-ը, «ընդհանրապես բավարարված չեմ»՝16.9%-ը: Իսկ 0.6%-ը դժվարացել է պատասխանել: