
Թբիլիսյան խճուղում վթար է տեղի ունեցել

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեում գտնվող «Գարանտ Սերվիս» ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 UZ 677 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1993 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր` 1994 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը:
Գ.Ա.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: