
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները նոր քաղաք են գրավել Հոմս նահանգում

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Հոմս նահանգի Մախին քաղաքը այնտեղ գտնվող կառավարական ուժերի վրա հարձակումից հետո, հայտնում է BBC-ն:
Հարձակման հետևանքով զոհվել է Սիրիայի կառավարական ուժերի նվազագույնը 50 զինվորական: Այդկերպ, ջիհադիստները հայտնվել են Դամասկոսը Հոմսի ու հյուսիսի հետ կապող մյուս քաղաքներից 20 կմ հեռավորության վրա:
Ծանր մարտեր են ընթացել նաև հարևան Սադադ քաղաքի արվարձանում, որի բնակչությունը գերազանցապես քրիստոնյա է: