ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կնվազի, 8-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով:
Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը չի բացառում, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի պատճառ կարող է դարձած լինել վարորդի հեռախոսը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում վթարի է ենթարկվել «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ։
Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ կառավարությունում ձևավորվել է հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ աջ բորտի (կողի) վնասվածքը, որը հարուցվել էր ինքնաթիռի ներքին անսարքությամբ:
Այսօրվա ասուլիսին «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Gallup Internatiоnal»-ի կողմից սեպտեմբերին իրականացված Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցումների արդյունքները:
Մոսկվայից Երևան եկող ուղևորատար Hyundai ավտոբուսի վթարի հետևանքով Տուլայի մարզի հիվանդանոցներ տեղափոխված 33 տուժածներից 11-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, RIA Novosti-ին տեղեկացրել է Տուլայի մարզի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանը:
Միջին քաշի աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի մարզիչ Աբել Սանչեսը հայտարարել է, որ ղազախստանցի բռնցքամարտիկը պատրաստ է փոխել քաշային կարգը Մեյվեյզերի դեմ մենամարտելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին:
Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը:
Մոսկվայից Երևան ուղևորվող ու Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսում եղել է երկու անչափահաս, հայտնում է Տուլայի մարզի դատախազության մամլո ծառայությունը:
ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ԴԱԻՇ-ի օբյեկտներ են ոչնչացրել հատուկ ռումբերի օգնությամբ, հայտնում է LifeNews-ը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցչի խոսքով՝ БЕТАБ-500 տեսակի ռումբերն օգտագործվում են ստորերկրյա՝ առավել լավ պաշտպանված բունկերների ոչնչացման նպատակով:
Ինչպես հայտնում է LIfeNews-ը, հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, Կահիրեից Սանկտ Պետերբուրգ տեղափոխված մարմիններից միայն 88-ն է տեսողականորեն ենթակա ազգականների կողմից նույնականացման:
«Ոսկու շուկայի» կորած աշխատակից Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։ Նրա հագին եղել է հետևյալ գրությամբ շապիկ՝ ընդմիշտ քոնը (Forever Yours) շապիկ։
ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը մանրամասներ է հայտնել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից:
Ռուսական օպերացիան Սիրիայում ու А321 ինքնաթիռի ողբերգությունը տարբեր հարցեր են, դրանք պետք չէ միավորել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ժամը 13:08-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 1-ը՝ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 3-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 2 տան բնակիչ Սպարտակ Ցոլակի Նալբանդյանն է (ծնվ. 1947 թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 35-ը՝ ժամը 13:00-ի դրությամբ գտնվում են Տուլայի տարածաշրջանային բժշկական կենտրոններում:
Աղբյուրը հայտնում է, որ Մեսսին միչև հիմա չի սկսել վազքային վարժությունները և գտնվում է ֆիզիոթերապևտի հսկողության տակ: Այսպիսի վնասվածքից հետո ֆուտբոլիստը դաշտ է վերադառնում վազքային վարժությունների սկզբից 3-4 շաբաթ հետո:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
Ազգային Ժողովի նախագահ Գ․Սահակյանը ԶԼՄ-ների միջոցով պատասխանել է, որ պահանջներից վերջին երկուսը ընդհանրապես չեն վերաբերում ԱԺ-ին, իսկ առաջինը՝ անիրատեսական է, քանի որ չի կարելի Ազգային Ժողովից պահանջել Նախագահի պաշտոնանկությունը, որովհետև ինքը և խորհրդարանական մեծամասնությունը բնավ համաձայն չեն պահանջները հիմնավորող փաստերի հետ:
Ինչպես հայտնում է LifeNews-ը, արդեն հայտնի է դարձել Մոսկվա-Երևան ավտովթարի 8-րդ զոհի անունը:
Այսօր առավոտյան ոստիկանությունը կանխել է Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքում 47-ամյա կնոջ ինքնասպանության փորձը:
LifeNews-ին հայտնի է դարձել, որ այս գիշեր Մոսկվայից Երևան ուղևորվող ու ավտոմայրուղում կողաշրջված ավտոբուսի 44-ամյա վարորդը՝ Գառնիկ Հարությունյանը, ադմինիստրատի պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոմեքենա վարելու համար: Ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումը տեղի է ունեցել Մոսկվայում հուլիսի վերջին:
ՌԴ ներքին գործերի նախարարության Տուլայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի մասին իր վարկածն է ներկայացրել:
Պրեմիեր լիգայի 11 տուրերում Ազարը կատարել է 3 արդյունավետ փոխանցում:
Նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Հունդայի Ակցենտ» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է Interfax-ը, հղում կատարելով արտակարգ ծառայություններում աղբյուրին, Տուլայում Մոսկվա-Երևան ավտոբուսի զոհերի թիվը հասել է 8-ի:
Ռուսական «Կոգալիմավիա» ավիափոխադրողի А321 ինքնաթիռի աղետի վայրում հայտնաբերվել են տարրեր, որոնք չեն պատկանում ինքնաթիռի կոնստրուկցիային, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Կահիրեում իր աղբյուրին:
Ուղիղ 12 տարի աոաջ 2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք պատճառ (կամ գուցե պատրվակ)՝ դարձան «վարդերի հեղափոխության» համար։ Այդ ընտրություններից առաջ Վրաստանի քաղաքացիների դժգոհությանը Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի իշխանությունից մեծ էր՝ տնտեսական ծանր վիճակ, աղքատություն, համատարած կոռուպցիա, բարձր հանցավորություն… կենտրոնական իշխանությունը չէր վերահսկում Աբխազիան եւ Հարավային Օսիան եւ շատ թույլ էր վերահսկում Աջարիան ու մի շարք այլ շրջաններ։