
Ռուսական ինքնաթիռի աղետի վայրում հայտնաբերվել է ֆյուզելյաժի 12 խոշոր կտոր

Եգիպտոսում նախօրեին կործանված ռուսական Airbus A321 ինքնաթիռի աղետի վայրում հայտնաբերվել է ֆյուզելյաժի 12 խոշոր կտոր, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Աղաֆոնովը:
«Ժամը 06.30-ից 84 մարդ մեքենաներով ձեռնամուխ են եղել որոնողական աշխատանքին: Տվյալ պահին հայտնաբերվել են ինքնաթիռի 12 բեկորներ ու մասեր և ավելի քան 20 անձնական իրեր: Քննարկվում է Կահիրե անձնական իրերի ու առարկաների ուղարկման հարցը»,- ասել է նա:
Ավելի քան 100 փրկարար է ժամանել Սինայի թերակղզի նոյեմբերի 1-ի երեկոյան: Որոնողական աշխատանքներում ներգրավված է եգիպտական բանակի ավելի քան 500 զինծառայող:
Ձեռնարկվել են անվտանգության բարձր միջոցառումներ՝ ապահովելու ռուսական որոնողական խմբերի աշխատանքը:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել է շաբաթ օրը Սինայի թերակղզում: