Բաժիններ՝

Թուրքիայի ֆինանսների նախարարը խորհրդարանական ընտրությունները բարեփոխումների իրականացման համար լավ հնարավորություն է համարում

«Ընտրությունների արդյունքից հետո կրճատվել է քաղաքական անորոշությունը: Թուրքիան լավ հնարավորություն ունի անցկացնել բարեփոխումներ»,- ասել է Շիմշեքը գործակալությանը:

Քաղաքական անկայունության շրջանը, որն սկսվել էր հունիսին կոալիցիոն բանակցությունների ձախողումից հետո, բացասաբար էր ազդել ազգային արժույթի ու երկրի ֆինանսական շուկայի վրա:

Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 49,4%-ն ու 316 տեղ խորհրդարանում, ինչը կուսակցությանը հնարավորություն է տալիս ձևավորել միակուսակցական կառավարություն։

Թուրքիայի խորհրդարանում են հայտնվել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ձայների 25,4%-ով), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (11,9%) ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (10,7%):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս