
Բաքվում ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել

Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը ձերբակալել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարության օպտիկական սարքավորումների վարչության պետ Նամազլի Մամեդովին, հայտնում է Trend-ը:
Մամեդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ վերջերս Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարության մի քանի աշխատակիցներ էին պաշտոնից ազատվել: Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: