
Մեր քաղաքացիները քվեարկել են երկրի ամբողջականության ու միասնականության օգտին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ երկրի քաղաքացիները, ովքեր երեկ քվեարկել են խորհրդարանական արտահերթ ընտրություններում, աջակցել են Թուրքիայի «միասնականությանն ու ամբողջականությանը», հայտնում է AFP գործակալությունը:
«Մեր մարդիկ հստակ ցուցադրեցին նոյեմբերի 1-ի ընտրություններում, որ ցանկացած տարաձայնություններին նախընտրում են գործողությունն ու զարգացումը»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ քաղաքացիներն իրենց քվեարկությամբ ցուցադրել են Թուրքիայի «միասնականության ու ամբողջականության նկատմամբ» ձգտումը:
Նշենք, որ քվեաթերթիկների 99%-ի հաշվարկով Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստանում է ձայների 49,4%-ն ու խորհրդարանում ստանում 316 տեղ, ինչն ապահովում է բացարձակ մեծամասնություն ու հնարավորություն ընձեռում ձևավորել միակուսակցական կառավարություն:
Խորհրդարանում է հայտնվել նաև «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ձայների 25,4%-ով), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (11,9%) ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (10,7%):