
Եգիպտոսի ավիավթարից մահացած Լեոնիդ Մնացականովի հետ է եղել նաև կինը՝ Աննա Պախարը

Facebook-յան օգտատերերից մեկը գրառում է կատարել իր էջում, որտեղ տեղեկություններ է հայտնել շաբաթ օրը Եգիպտոսում ավիաաղետի զոհ դարձած հայ Լեոնիդ Մնացականովի մասին:
«Լեոնիդ Մնացականովն ու իր կինը՝ Աննան (11.07.1990թ.), ամուսնացել էին այս տարվա հունիս ամսին: Նրանք շատ երջանիկ էին: Մշտապես սիրում էին ճանապարհորդել, քանի որ դեռ չունեին երեխաներ և չէին նստում տանը»,- գրել է օգտատերը:
Նրա խոսքով՝ ամուսինները որոշել էին Ս անկտ Պետերբուրգի անձրևոտ երեկոները փոխարինել Եգիպտոսի տաք արևի հետ:
Զույգը որոշել էր այնուհետ մեկնել Թաիլանդ հանգստանալու: