Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում:
ՀՀ ԱԳՆ-ն եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պարզում են Եգիպտոսում կործանված օդանավում ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Բավարիան» չկարողացավ հաղթել «Այնտրախտին»: Այսպիսով մյունհենյան ակումբը առաջին անգամ միավորներ կորցրեց Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում:
Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնվել է բարերարների նվիրատվություններով: Վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական նվիրատուներն են Վարդանյանների ընտանիքը, Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաեւ Բիձինա Իվանիշվիլին:
AFP գործակալությունը հայտնում է, որ եգիպտացի փրկարարները Սինայի թերակղզում՝ ռուսական ինքնաթիռի կործանման վայրում, ձեռնամուխ են եղել զոհերի մարմինների հավաքման գործին:
Սինայի թերակղզում կործանված ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի փլատակների տակից լսվում են մարդկանց ձայներ:
Աշխատանքների ընթացքում ամրացվել է եկեղեցու հիմքը (փոխարինվել է ջրամեկուսիչ հիմքով), կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական՝ աղյուսապատ տեսքը:
Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կազմել է իր երազանքների թիմը: Հետաքրքրական է, որ նա այդ թիմում չի ընդգրկել Մադրիդի «Ռեալի» որևէ ֆուտբոլիստի։ Պատճառը, թերևս, այն է, որ Ֆաբրեգասը կատալոնական «Բարսելոնայի» սան է:
Հոկտեմբերի 31-ին, ըստ «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական աղբյուրի Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում վթարի է ենթարկվել:
Պոետ Վիկտոր Հոֆմանը սպանված է հայտնաբերվել Մոսկվայի իր բնակարանում, հարուցվել է քրեական գործ, հայտնել է Մոսկվայի Քննչական ծառայության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապ կարգով հավաքում է կառավարական հանձնաժողովի աշխատանքային խումբ՝ կապված աղետի ենթարկված ռուսական ինքնաթիռի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամլո ծառայությունը:
ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստում քննարկվել է «Շիրակ» թիմի մարզիչ Արարատ Հարությունյանի հարցը, ով, մտնելով մրցավարական սենյակ, մրցավարներին հայհոյել էր:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանությունը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը ձերբակալվել է:
LifeNews-ը սկսել է հրապարակել այսօր Եգիպտոսում կործանված «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռի ուղևորների ցուցակը:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.25-ին, Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 146/Ա հասցեի դիմաց «ԲՄՎ» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Կարինե Հարությունյանին, ով տեղում մահացել է:
TASS-ը հայտնում է, որ «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռը ռադարներից անհետանալուց առաջ հայտնել է անսարքությունների մասին:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.15-ին, Հարություն Հակոբյանը գիտակցության չգալով մահացել է:
«Գիտե՞ք` հավատացյալների ի՜նչ հերթ է գոյացել։ Բոլորն անհամբեր սպասում են եկեղեցու վերաբացմանը։ Հիմա մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպե՞ս ենք հասցնելու այդքան հավատացյալների սպասարկել, ու ինձ համար սա երևի ամենահաճելի «մտահոգությունն» է, որ ունեցել եմ Վիրահայոց թեմում այսքան տարիների ծառայությանս ընթացքում»։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ ռուսական Airbus-321 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում այսօր Եգիպտոսի զբոսաշրջային Շարմ-էլ- Շեյխ քաղաքից դեպի Սանկտ Պետերբուրգ, կործանվել է Սինայի թերակղզու կենտրոնական մասում:
Ռուսական RIA Novosti գործակալությունը, հղում կատարելով youm7.com պորտալին, հայտնում է, որ այսօր Սինայի թերակղզու կենտրոնում հայտնաբերվել են ռուսական քաղաքացիական ինքնաթիռի բեկորները:
Sky News Arabia հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրի տեղեկություններին, հայտնել է այն մասին, որ Եգիպտոսում, ենթադրաբար, կործանվել է ռուսական ուղևորատար ինքնաթիռ: Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 212 մարդ, մեծ մասը՝ Ռուսաստանի քաղաքացիներ:
Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Վիեննայում հավաքված 19 երկրի արտգործնախարարները պայմանավորվել են ամեն ինչ անել երկրի ողջ տարածքում զինադադար հաստատելու համար: Հանդիպումը տևել է մոտ 7 ժամ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ բախման արդյունքում վիրավորվել է զինվորական մեքենայի վարորդ Մուխթարլի Մուհամեդ Ահմեդ օղլուն: Վիրավոր զինծառայողին տեղափոխել են զինվորական բուժհաստատություն:
Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում պայթյունի ու դրանից առաջացած հրդեհի հետևանքով 27 մարդ է մահացել, ևս 155 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հ Տավուշի մարզին սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայող:
2015 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած Միլենա Ասատրյանի համար դժվար է հիշել կատարվածը:
«Ոչ»-ի քարոզչության համատեղ շտաբը երեկ Ազատության հրապարակում կազմակերպել էր իր հերթական հանրահավաքը, որը, ինչպես եւ նախորդը, տապալվեց: Միայն թե՝ մի տարբերությամբ. եթե նախորդ անգամ եղանակային պայմանները լավ էին, այս անգամ անձրեւ էր, եւ կազմակերպիչները հանրահավաքի սակավամարդությունը բացատրում էին անձրեւի հանգամանքով:
Ադրբեջանում այսօր «լռության օր է»՝ պայմանավորված նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններով:
Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի հարազատները համոզված են, որ վերջինիս անհիմն են անազատության մեջ պահում։
Հաղորդումը կոչվելու է «Եռանկյունի», այն եթեր է հեռարձակվելու շաբաթը մեկ՝ «եռաչափ» ֆորմատով, «փրայմթայմ» ՝ ամենադիտարժան ժամին»: