Ալիևի կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակելու մասին
Երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած իր հաղթանակի մասին է հայտարարել Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:
Ընտրական տեղամասերը փակվել էին երեկ՝ տեղի ժամանակով ժ. 19.00-ին: Մասնակցության հայտը, ըստ 1news.az-ի, որը մեջբերում է Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալները, կազմել է 55,7%:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կուսակցության հաղթանակը անսպասելի իրադարձություն չի համարվել, քանի որ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել էին Միլի մեջլիսի ընտրությունները՝ պետությանը մեղադրելով ցանկացած քննադատություն ճնշելու մեջ:
Երկրի միապալատ խորհրդարանի աշխատանքներին 5 տարի մասնակցության իրավունքի համար պայքարում է 676 թեկնածու: Միլի մեջլիսում տեղերի քանակը, սակայն, սահմանափակված է 125 թեկնածուով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր դաշինքը՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Մի շարք այլ կուսակցություններ ևս, այդ թվում՝ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը, նույնպես որոշում է կայացրել բոյկոտել ընտրությունները:
Սեպտեմբերին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հայտարարեց, որ դիտորդներ չի ուղարկի՝ հետևելու Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին՝ «կապված այն սահմանափակումների հետ, որ դրել են Ադրբեջանի իշխանությունները»:
Դրա հետ միասին, հոկտեմբերի 30-ին Ադրբեջան է ժամանել ԵԽԽՎ պատվիրակությունը՝ հետևելու երկրում անցկացվող խորհրդարանական ընտրություններին:
Իր հերթին, ԱՊՀ դիտորդական առաքելությունը հայտարարել էր Ադրբեջան իր 70 աշխատակիցներին գործուղելու մասին: