
Թուրքիայում 3 հայ թեկնածուները պատգամավոր են դարձել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունների արդյունքում երեք կուսակցություններից ներկայացված հայ թեկնածուները կրկին պատգամավոր են դարձել։
Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ընտրացուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող հայազգի Սելինա Դողանը պատգամավոր է վերընտրվել։
Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրացուցակում 14-րդ հորիզոնականում գտնվող Մարգար Եսայանը նույնպես ընտրվել է։
Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ընտրացուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Գարո (Կարապետ) Փայլանը կրկին պատգամավոր է դարձել։